Հովհաննես Ավետիսյան. «Պետություն և պետականություն»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ավետիսյան. «Պետություն և պետականություն»

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ամեն տարի այս հիշատակի օրը խառը զգացմունքներ եմ ապրում: Մեղադրանքների փոխարեն փորձում եմ հասկանալ, թե ինչու ցեղասպանվեցինք: Այս ճանապարհին շարունակաբար, ոչ հատուկ, լսում եմ պատմություններ, և հայկական, և թուրքական կողմերից:

Իմ գնահատմամբ, պատճառը միակն էր: Մենք չունեինք պետություն և պետականություն:

Այն մարդիկ, որ ասում են թե հայրենիք ենք կորցրել 1915-18 թվերին, սխալվում են, կորցրել ենք դեռ վաղուց, երբ դադարեցինք պետություն ունենալ:

Իսկ այս շրջանում փորձում էինք պետություն ստեղծել, և հետևաբար մեզ դավաճան անվանեցին և ցեղասպանեցին:
Երազում էինք ու ցանկանում լինել ազատ, ունենալ հավասար հնարավորություններ, մեր ծննդավայրում ապրել ապահով, սակայն դրա շուրջ չէինք համախմբվում, կարծում էինք թե այլոց պետականության ներքո կարող ենք ապահով և երջանիկ լինել: Այս մոլորությունն էր, որ մեզ միասնական չդարձրեց և մեզ ցեղասպանեցին:

Երևույթների այս ընկալումն է իմ պետականություն կառուցելու երազների հիմքում: Սրա համար պետք է ունենանք օրենքի գերակայություն, հավասար հնարավորություններ, խիստ կազմակերպված և ռազմավարական կառավարում: Նախորդ իշխանությունների օրոք այս ամենը չկար, պետությունը ապրում էր գոյատևման ռեժիմով և հետևաբար մարդիկ լքում էին չզարգացող, անկազմակերպ և հետևաբար ոչ ապահով տարածքը` մեր պետությունը:

Ցավոք, իմ ընկալումներում սա դեռ շարունակվում է: Ներկայի իշխանությունները շարունակում են գոյատևման ռեժիմով պետության կառվարումը, ավելի շուտ Չկառավարումը:

Սա ինձ համար ընդունելի չէ: Ես պետականություն և ուժեղ պետություն եմ երազում ապահով և խաղաղ ապրելու համար: Ես պատերզմատենչ չեմ, սակայն ուժեղ բանակ եմ երազում: Ես մարդասեր եմ, սակայն չեմ սիրում անարխիստներին: Ես հանդուրժող եմ, սակայն չեմ հանդուրժում ժամավաճառ պետական պաշտոնյաներին: Քանզի այս մարդիկ մեր ապահով և լավ կյանքի հնարավորությունն են վատնում:

Ես ամեն ինչ անելու եմ, որ մենք ազատվենք ապիկար իշխանություններից և երկրի կառավարման բերենք գրագետ և պետականություն կառուցող ուժերի: Սա կլինի իմ վրեժը, մի ամբողջ ժողովուրդ, այդ թվում իմ մշեցի մեծ պապու ընտանիքը, ցեղասպանելու դիմաց»:



Նման նյութեր