
«ԱՄՆ 49-րդ նախագահը ճանաչել է, Ֆրանսիան ճանաչել է, սգո օր հայտարարել, Իտալիան աշխատանքներ է կատարում: Կարճ ժամանակ է մնացել, որ Թուրքիան ոճրագործության համար պատասխան տա աշխարհի առաջ»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանը: «Ցեղասպանությունը պետք է միջազգային ճանաչում ունենա. արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում: Քանի տարի էլ անցնի, քննարկվելու է, բարձրաձայնվելու է տարբեր երկրների խորհրդարաններում»,- հավելեց նա: