
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 10-ին ստորագրեց ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրը։ Սակայն այդ որոշումը որքան դրական, նույնքան էլ բացասական կողմեր ունի: Նախ, դա չի համապատասխանում հայկական համայնքին Մակրոնի տված նախընտրական խոստմանը և երկրորդ՝ թեև Ֆրանսիան ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, միևնույն է, այն չի դարձրել իր արտաքին քաղաքականության մաս: Ի՞նչ է ֆրանսահայ համայնքն ակնկալում Ֆրանսիայի իշխանությունից և ի՞նչ է տալիս մեզ Ֆրանսիայի՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու որոշումը: