Սոլովյովն իր էջում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակմամբ է կիսվել
Advertisement 1000 x 90

Սոլովյովն իր էջում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակմամբ է կիսվել

Վլադիմիր Սոլովյովն իր ինստագրամյան էջում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակմամբ է կիսվել: Սոլովյովը կիսվել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գրառմամբ, որում նշվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայոց ցեղասպանությունն անվանել է «մարդկության պատմության ամենասարսափելի և ողբերգական իրադարձություններից մեկը»:

«Հարյուր տարի անց մենք գլուխ ենք խոնարհում մեր երկրում որպես սեփական ցավ ընկալվող ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առաջ: Ռուսաստանի դիրքորոշումը եղել ու շարունակում է օբյեկտիվ և հետևողական մնալ՝ ազգային պատկանալիության հիմքով զանգվածային բնաջնջումը չի կարող արդարացում ունենալ:

Միջազգային հանրությունը կոչված է անել ամեն ինչ, որպեսզի այսպիսի չարագործությունները երբեք, ոչ մի տեղ չկրկնվեն: Հայերի և տարածաշրջանի մյուս ժողովուրդների նոր սերունդները պետք է խաղաղության և համերաշխության մեջ ապրեն՝ չիմանալով այն սարսափների մասին, որոնց հանգեցնում է կրոնական թշնամանքի, ագրեսիվ ազգայնականության և քսենոֆոբիայի հրահրումը:

Եղբայրական Հայաստանին, Ռուսաստանում բնակվող բոլոր հայերին մաղթում եմ բարիք, խաղաղություն և բարեկեցություն: Զոհերի հիշատակը հավերժ է»,-ասվում է հրապարակման տեքստում: Դրան կից հրապարակվել է նաև Պուտինի՝ 2015թ. Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառման շրջանակում ունեցած ելույթից մի հատված:



Նման նյութեր