Արմեն Գրիգորյանի հարսնացուն պաշտոն կստանա. armdaily.am
Advertisement 1000 x 90

Արմեն Գրիգորյանի հարսնացուն պաշտոն կստանա. armdaily.am

ArmDaily.am-ը ավելի վաղ հայտնել էր , որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընտրյալ ունի, ում հետ ներկայանում է միջոցառումներին։ Գրիգորյանի ապագա կնոջ անունը Մանե է, նա ավարտել է Սլավոնական համալսարանը։

Մանեն պատգամավոր Սոս Ավետիսյանի քույրն է, ընտրությունների շրջանում օգնում էր վերջինիս շտաբի աշխատանքներում, ինչն էլ ճակատագրական եղավ, այդ ընթացքում էլ ծանոթացավ Արմեն Գրիգորյանի հետ։

Մենք տեղեկացանք, որ Մանեն աշխատանքի է անցել Հաշվեքննիչ պալատում, ավելին՝ շուտով նշանակվելու է պալատի նախագահ Լեւոն Յոլյանի խոսնակ։

armdaily.am