Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Sputnik Արմենիայի սյունակագիր Դմիտրի Պիսարենկոն ներկայացնում է իր առաջին ուղևորությունը դեպի Արևմտյան Հայաստան և պատմում, թե ինչ ապրումներ է ունեցել այդ ճամփորդության ընթացքում:
… Վանի օդանավակայանը (պատմական Արևմտյան Հայաստան, այժմ` Թուրքիայի տարածք) գտնվում է ծովափին։ Մինչ ինքնաթիռը վայրէջք կատարելուց հետո կանգ էր առնում, այն սկսեցին շրջապատել զրահամեքենաները` պտտվող աշտարակներով և խոշոր տրամաչափի թնդանոթներով։ Օդանավակայանի տանիքին հայտնվեցին հրացաններով մարդիկ։ Հասկանալի դարձավ, որ Արևելյան Անատոլիայից ստացվող լուրերը քուրդ գրոհայինների դեմ հատուկ գործողությունների մասին վերաբերում են ոչ միայն հեռավոր լեռնային շրջաններին։
– Ուսանողները ռազմական հավաքի են եկե՞լ, – հարցրի մեզ դիմավորած զբոսաշրջային ընկերության ներկայացուցչին, երբ նրանք անցան մեր կողքով։
– Ոչ, նրանք զինվորներ են։
Հետո նա քամահրանքով արտաբերեց ինձ անծանոթ անգլերեն արտահայտություններ, որոնցից գլխի ընկա միայն, որ նա համաձայն չէ կառավարության հետ։ Զինվորականները շրջափակումը հանեցին միայն այն ժամանակ, երբ նորակոչիկներով ավտոբուսները շարժվեցին..
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am