Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ երգչուհի Մարիամ Մերաբովան արխիվային նկարներ է հրապարակել ու գրել ընտանեկան ողբերգության մասին.
«Այս մարդիկ իմ ընտանիքն են։ Մեջտեղում նստած նախատատս՝ Մարիամը, ը նախապապս՝ Մինասը։ Շուրջը երեխաներն են։ Աջից ամենածայրում նստած է պապս՝ Նիկոլայը՝ մայրիկիս հայրը։ Նրա կողքին է ավագ եղբայրը՝ Սողոմոնը։ Իմ Մարիամ նախատատի կողքին կանգնած է Սոնյան, նա այդ ժամանակ արդեն ընդունվել էր Մյունխենի գեղարվեստի ակադեմիա։ Հաջորդ լուսանկարում Սողոմոնն է իր կնոջ հետ։ Ուղիղ 104 տարի առաջ իմ ընտանիքում տեղի ունեցավ մոժ ողբերգություն. Էրզրումում՝ իր ամառանոցնում, թուրքերը վայրենաբար սպանեցին և կտրեցին Սողոմոնի և կնոջ, երկու երեխաների գլուխները (կրտսերը 3 տարեկան էր), ինչպես նաև Սոնյային, որը եկել էր նրանց հետ արձակուրդն անցկացնելու։ Ընտանեկան լեգենդի համաձայն՝ Սոնյան դիմադրել է և փորձել իրեն սպանել ատրճանակով։ Նրանք կրթված, կյանքով լի մարդիկ էին։ Իմ ընտանիքը մեկն է հազարավորներից, որը բախվել է 1915-ի սարսափին՝ Հայոց ցեղասպանությանը»։
Երգչուհին նաև նշել է, որ Թուրքիան անարդարացիորեն չի ճանաչում մեղքը, բայց բոլորս հիշում ենք և պահանջում։