«Այսօր ողջ աշխարհի հայերը հարգում են 1915թ․-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Հենց այդ ժամանակ Օսմանյան կայսրությունն իրականացրեց մի ողջ ազգի էթնիկ բնաջնջումը», – իր Twitter-ում գրել է Reddit ընկերության հիմնադիր, միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը։ Նա նաև ներկայացրել է Օհանյանների ընտանիքի պատմությունը՝ հրապարակելով wbur.org-ի հետ կիսված իր հիշողությունները։
«Մեկ ու կես միլիոն հայերի հետ տուժել է նաև իր մեծ տատն ու Նանին (հավանաբար նա նկատի ունի դայակին), – պատմում է Ալեքսիս Օհանյանը՝ նշելով, որ մեծ տատը շատ հայերի նման մահացել է համակենտրոնացման ճամբարում։ Պապս սպանվել է ավելի վաղ, Ադանայի դեպքերի ժամանակ, այսպես կոչված Ցեղասպանության փորձի ժամանակ։ Ինձ, ընտանիքիս և շատ այլ հայերի Ուոթերթաունից մինչև Ֆրեզնո, այս օրերին հատկապես տխուր է։ Մի կողմից այն միտքը, որ մեր նախնիները դաժանաբար սպանվել են, մյուս կողմից՝ վիրավորական փաստից, որ մեզ սպանողներն ու տանջողները մինչև հիմա հերքում են իրենց գործած ոճիրը․․․»։
Այս ծանր օրը ես չգիտեմ ինչ անեմ․ խոնարհվեմ սպանվածների գերեզմանների առջև, թե զայրանամ տեղի ունեցածից»։
Ստորև ներկայացված լուսանկարում Ալեքսիս Օհանյանն իր տատիկի՝ Հովսեփյան «Ռոզ» Բանայանի հետ։