
«Մատյան մարդասիրացը» XXI դարում ստեղծված բացառիկ ձեռագիր է, որն առաջին անգամ ներկայացվեց 2018թ. ապրիլի 24-ին: Այն առաջինն է, որն ստեղծվում է հենց Մատենադարանում՝ հայկական ժառանգության պահպանման եւ մարդասիրության այս կարեւորագույն կենտրոնում: Ձեռագիրն ստեղծվել է՝ պահպանելով հայ մատենագրության բոլոր ավանդույթները. մագաղաթը եւ օգտագործված բոլոր նյութերը բնական են:
Ձեռագիրն արտացոլում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեության ամբողջ ժամանակագրությունը, «Ավրորայի» հերոսների եւ դափնեկիրների պատմությունները, «Ավրորա» մրցանակի ունեցած ազդեցությունը: 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի անունն արձանագրվեց մատյանում 2018-ի հունիսի 10-ին՝ ««Ավրորա». մարդասիրության զարթոնք»հանդիսավոր արարողությունից հետո, որը տեղի ունեցավ արեւածագին: