Պատմաբան Վահե Անթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. Նկարում պատկերված կոթողը գտնվում է Արագածոտնի մարզում, Երևանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Նվիրված է 1915 թվականի Վանի փառապանծ հերոսամարտին։
Այցելուներ չունի անգամ ապրիլի 24-ին․․․
Եվ մի հանրություն, որ Հաղթանակը, Փառքը խորհրդանշող կոթողներ չունի, բայց դրա փոխարեն կոթողներ է կերտում անգամ ճանապարհային դժբախտ պատահարից զոհվածների հիշատակին, հենց ճամփեզրին․․․ այդ հանրությունը ներեցեք, դատապարտված է։
Իսկ այս կոթողը հիմա վանդալիզմի զոհ է դարձել․․․ Պատերին հարյուրավոր փորագրություններ, տարածքն աղտոտված է, նման է հասարակական զուգարանի․․․
Հիմա ասեք․ արդյո՞ք լումայի արժեք ունի ապրիլքսանչորսյան շոուն, որ ամեն տարի բեմադրվում է։
Եթե Փառքն ու Հաղթանակն անկարող ենք խնկարկել, մնացյալը հոգեկերտվածք է․․․