ՊՎԾ պետի տեղակալը չի հիմնավորում, թե միլիոններն ինչպես է կուտակել. factor.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

ՊՎԾ պետի տեղակալը չի հիմնավորում, թե միլիոններն ինչպես է կուտակել. factor.am

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանը համառորեն չի ցանկանում նշել, թե 28 տարեկանում ինչպես է կարողացել կուտակել 32 միլիոն դրամ և 46 հազար դոլար: Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում Factor.am-ը փորձեց նրանից ստանալ այս հարցի պատասխանը, սակայն պաշտոնյան այսպես պատասխանեց. «Ես կարծում եմ, որ էթիկայի տեսանկյունից ճիշտ չէ քննարկել որևէ մեկի ունեցվածքը»:

Դիտարկմանը, որ նա պաշտոնյա է, իսկ պաշտոնյաների ունեցվածքի մասին տեղեկությունները պետք է լինեն բաց, Քյարամյանն արձագանքեց. «Այն, որ ես պաշտոնյա եմ, վաղուց գիտեմ, բայց այս հարցին այսպես կպատասխանեմ. ես զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, աշխատել եմ տարբեր ուժային կառույցներում, պաշտոնապես հայտարարում եմ, որ երբևէ որևէ կոռուպցիոն, սկանդալային և կլանային համակարգերում չեմ եղել, ոչ էլ բիզնեսով եմ զբաղվել: Ես կոռեկտ չեմ համարում իմ ունեցվածքն այս համատեքստում քննարկել»: Factor.am-ի դիտարկմանը, թե աշխատավարձով հնարավոր չէ այսքան մեծ գումար կուտակել, Արգիշտի Քյարամյանն արձագանքեց. «Ես չեմ փորձում պարզաբանել, ինչը ասեցի, բավարար էր: Ես հաշվետու չեմ»: Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am



Նման նյութեր