Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը հոգեբուժական կլինիկայից դուրս գրվելուց հետո առաջին անգամ հայտնվել Է հանրության առջեւ եւ իր ստեղծագործության երկրպագուներին խոստացել Է շուտով բեմ վերադառնալ:
«Ամեն ինչ լավ Է: Իմ ընտանիքը եւ ես վերջին ժամանակներս մեծ սթրեսի եւ տանջալի անհանգստության վիճակում ենք, ուստի ինձ մի փոքր ժամանակ Է հարկավոր վիճակս շտկելու համար: Մի անհանգստացեք, ես շատ շուտով կվերադառնամ»,-խոստացել Է նա իր ուղերձում, որը տեսագրվել եւ զետեղվել Է Instagram-ում: «Լուրեր են տարածվել իմ ընտանիքի եւ իմ թիմի նկատմամբ հաշվեհարդարների սպառնալիքների մասին, ամեն տեսակ անհեթեթություններ են դուրս տալիս: Ես փորձում եմ ժամանակ գտնել մենակ մնալու համար, սակայն վիճակս ավելի ու ավելի ծանրանում տեղի ունեցողի պատճառով: Մի հավատացեք այն ամենին, ինչ որ կարդում եւ լսում եք»,-գրել Է Սփիրսը:
TMZ ինտերնետ-ռեսուրսին հաջողվել Է ապրիլի 24-ին տեսանյութ նկարահանել, թե ինչպես Է երգչուհին պահապանների ուղեկցությամբ խանութ մտնում, այնուհետեւ նստում Է ավտոմեքենա եւ հեռանում: Ապրիլի սկզբին Սփիրսը պառկել Էր հոգեկան խանգարում ունեցողների համար նախատեսված կլինիկա: Ինչպես հայտնել Է TMZ-ն, երգչուհին մասնագետների օգնության կարիք Է ունեցել, քանի որ ծանր Է տանում հոր լուրջ հիվանդությունը, որը մի քանի շաբաթվա ընթացքում երկու անգամ վիրահատության Է ենթարկվել: Հունվարին Սփիրսը Twitter-ում գրել Էր, որ ժամանակավորապես դադարեցնում Է համերգներ տալ այն պատճառով, որ իր հայրը «հոսպիտալացվել Է եւ հազիվ Է փրկվել մահից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: