Եվրատեսիլյան ամենահայտնի WiwiBloggs օնլայն պարբերականն ինչպես ամեն տարի, այս տարի ևս հետևորդների շրջանում հարցում է կազմակերպել՝ առաջարկելով ընտրել «Եվրատեսիլ 2019»-ի լավագույն կին կատարողին։
Նախորդ տարի «Եվրատեսիլի» մասնակից կանայք 16-ն էին, այս տարի 14-ը։ Հայաստանի այս տարվա պատվիրակ Սրբուկը քվեարկության արդյոնքում 5-րդ հորիզոնականում է։ Հօգուտ Սրբուկի առայժմ քվերակել է ընթերցողների 6․87%-ը։
Առաջատար եռյակում են՝ Հունաստանի ներկայացուցիչ Կատերին Դուշկան` 22.43% ձայնով, նրան հաջորդում են Ալբանիայի ներկայացուցիչ Յոնիդա Մալիքին՝ ձայների 20․66%-ով և Կիպրոսի պատվիրակ Տամտան՝ 12․47% ձայնով։ Քվերակությունը շարունակվելու է մինչև մրցույթի առաջին գլխավոր փորձը։
«Եվրատեսիլ 2019»-ը տեղի է ունենալու Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվիվում՝ շնորհիվ երգչուհի Նետայի, որն իր Toy երգով նախորդ տարի կարողացավ գրավել եվրոպացիների ուշադրությունը։
Սրբուկը ներկայանալու է Walking Out երգով, որի տեսահոլովակը Youtube–ում երկրորդն է դիտելիությամբ, ունի 4.4 միլիոն դիտում, առաջին տեղում Մալթայի ներկայացուցչի` Միշելի երգն է` 5.7 միլիոն դիտումով։ Երգչուհին ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի առաջին համարի տակ։ Երաժշտական մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 14-ին, երկրորդը՝ մայիսի 16, եզրափակիչը` մայիսի 18-ին։