
Ուկրաինայի նախագահական ընտրությունների հաղթող Վլադիմիր Զելենսկին երկու օրով հանգստանալու է մեկնել Թուրքիա: Ապրիլի 26-ին այդ մասին նա հայտնել է Facebook-ում:
«Պայմանավորվել ենք ոչինչ չթաքցնել: Ահա: Մեկնում ենք Թուրքիա: Երեխաներին տանում եմ «Վեսելո» ամենամյա փառատոնին: Իսկ ինքս կվերադառնամ երկու օրից: Չորս ամսում առաջին հանգստյան օրերն են: Բոլորին մաղթում եմ ջերմություն, առողջություն և նորմալ հանգիստ»,- գրել է Զելենսկին:
«Վեսլեո» ամենամյա փառատոնը, որը կազմակերպում է «Կվարտալ 95» ստուդիան, տեղի կունենա արդեն 15-րդ անգամ: Ապրիլի 30-ից մինչև մայիսի 7-ը նրա մասնակիցներին և հյուրերին կընդունի Թուրքիայի Բոդրումը: