Արգիշտի Քյարամյանը փոխարինում է Սանասարյանին. Աղաջանյանը հասավ իր նպատակին. hraparak.am
Advertisement 1000 x 90

Արգիշտի Քյարամյանը փոխարինում է Սանասարյանին. Աղաջանյանը հասավ իր նպատակին. hraparak.am

Երեկվանից ՊՎԾ պաշտոնակատար է ՊՎԾ տեղակալներից Արգիշտի Քյարամյանը։ Փաստորեն, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հասավ իր նպատակին․ տեղեկացրել էինք, որ չնայած կառավարչական օրենքի պահանջին, որ հիմնարկի ղեկավարի բացակայության ժամանակ նրան փոխարինի առավել երկար պաշտոնավարող տեղակալը, այսինքն՝ Ալբերտ Աբգարյանը, Աղաջանյանին հաջողվել է հասնել նրան, որ վերջինս հրաժարվի և որպես փոխարինող ներկայացնի Քյարամյանին։

Հիշեցնենք, որ դեռ երկու առաջ տեղեկացրել էինք, որ Աղաջանյանի անունից զանգել են նրան և առաջարկել կամովին դիմում գրել ու հրաժարվել փոխարինողի պաշտոնից։ Այս առնչությամբ մեկնաբանություն էին  խնդրել Աբգարյանից, որն ասել էր․ «Օրենքով կատարում եմ ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, և իմ անմիջական ղեկավարը վարչապետն է։ Ես վարչապետից այլ բան անելու որևէ ցուցում չեմ ստացել»։

hraparak.am