
ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մանրամասներ չի հայտնում Զինված ուժերի նոր սպառազինության մատակարարումների վերաբերյալ, սակայն նշում է, որ դրանք բոլորն արդեն ձեռք են բերված:
Այս մասին Տոնոյանն ասաց ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում:
«Տարբեր այն մատակարարումները, որոնք պետք է իրականացվեն մինչև տարվա վերջ, մյուս տարվա ընթացքում, բոլորի վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերված, ուղղակի մանրամասներ չեմ կարող բացել: Երբ կմատակարարվի, այն ժամանակ կխոսենք»,- ասաց Տոնոյանը: