Ծառատունկից մինչ սպորտային մրցաշարեր. հայտնի են Քաղաքացու օրվա շրջանակում Երևանում անցկացվելիք միջոցառումները
Advertisement 1000 x 90

Ծառատունկից մինչ սպորտային մրցաշարեր. հայտնի են Քաղաքացու օրվա շրջանակում Երևանում անցկացվելիք միջոցառումները

ՀՀ քաղաքացու օրը ՝ապրիլի 27-ին մայրաքաղաք Երևանում անցկացվելու են մի շարք միջոցառումներ: Երևանի փողոցներում նախատեսված են մանկական տիկնիկային ներկայացումներ, հանրային քննարկումներ, շախմատային մրցաշարեր և բազմապիսի այլ միջոցառումներ: Այս մասին տեղեկացավ քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջից:

Մարտիրոս Սարյանի անվան պուրակում 10:00 – 11:00-ն իրականացվելու է ծառատունկ՝ «Կանաչ Երևան» խորագրի ներքո: Ամիրյան – Պուշկին փողոցների միջանկյալ հատվածում ժամը 10։00 – 14։00-ն կանցկացվի շախմատային մրցաշար և միաժամանակյա խաղի սեանս, շաշկու մրցաշար, նարդու մրցաշար: Պուշկին – Թումանյան փողոցների միջանկյալ հատված սպասվում են սպորտային միջոցառումներ՝ «Սպորտային Երևան» խորագրով: Ժամը 11:00 – 12:00-ն կլինեն բռնցքամարտիկների ցուցադրական ելույթներ, 12:00 – 13:00-ն՝  սուսերամարտիկների ցուցադրական ելույթներ, 13:00 – 14:00-ն՝ բադմինտոնիստների ցուցադրական ելույթներ, իսկ 14:00 – 15:00-ն՝  սթրիթբոլի ցուցադրական ելույթներ:

Մ. Մանուշյանի անվան պուրակում ժամը 11:00 – 12:30-ը կանցկացվի հանրային քննարկում՝ «Իրազեկ քաղաքացի» խորագրով: Քաղաքացու օրն անմասն չի մնա նաև մշակութային միջոցառումներից: Ե. Չարենցի թանգարանի հարակից հատվածում ժամը 11։00 – 17։00-ն նախատեսված է ցուցահանդես՝ Հայաստանի գորգարվեստը, իսկ Պուշկին – Թումանյան փողոցների միջանկյալ հատվածում ժամը 12:00 – 17:00-ն «Միշտ դեպի վեր» խորագրով
Երևանի ավիամոդելավորողների ցուցադրական շոու: Նույն հատվածում 13:00 – 14:00-ին սպասվում են  մանկական տիկնիկային ներկայացումներ:

Ազատության հրապարակում 11:00 – 12:00-ին կլինեն կերպարվեստի միջոցառումներ՝ մանկական կավճանկարչություն: Մ. Սարյանի անվան պուրակում ժամը
11:00 – 18:00-ն կանցկացվի «Վերնիսաժ» նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես – վաճառք : Պուշկին – Մաշտոց փողոցների խաչմերուկում 12:00-13:00-ն կլինի կավե արձանիկների ներկում: Ե. Չարենցի թանգարանի հարակից հատվածում ժամը 13:00 – 17:00-ն կանցկացվի կավագործության միջոցառում:

Նույն տարածքում 14:00 – 15:00-ին կկայանա նաև մանկական համերգային ծրագիր՝ «Երգում են երեխաները» խորագրով: Իսկ ժամը 15։00 – 16։30-ն Ազգագրական համերգային ծրագիր կկայանա Ամիրյան – Մաշտոց խաչմերուկում:
Կոմիտասի արձանի հարակից հատված 10:00 – 18:00-ն կանցկացվի Էկո քաղաք: Ազատության հրապարակում 16։00 – 18։30-ն կկազմակերպվի կինոցուցադրություն՝ «Անկախության կինո» խորագրով: Իսկ եզրափակիչ գալա համերգը և տոնական հրավառությունը տեղի կունենան  Ազատության հրապարակում ժամը 19:30 – 21:30-ն: