Վրաստանի նախագահը Զատկից առաջ ներում շնորհեց 42 դատապարտյալների
Advertisement 1000 x 90

Վրաստանի նախագահը Զատկից առաջ ներում շնորհեց 42 դատապարտյալների

Զատկի տոնի նախաշեմին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 42 դատապարտյալների: Այդ մասին, ինչպես հաղորդել է Առաջին ալիքը, հայտարարել է նախագահի վարչակազմի ղեկավար Լաշա Ժվանիան:

Ինչպես պարզաբանել է Ժվանիան, Վրաստանի նախագահը ներում է շնորհել 19 դատապարտյալների, նրանցից երկուսը՝ կին, որոնք պատիժ էին կրում պատժական հիմնարկություններում: Նրանք բոլորն արդեն ազատ են արձակվել:

Նաեւ նախագահը ներում է շնորհել 23 պայմանական դատապատյալների, որոնցից երկուսը՝ կին: 21 պայմանական դատապարտյալներ լիովին ազատվել են պատիժը կրելուց, այդ թվում՝ երեք դատապարտյալներից հանվել է պաշտոնի զբաղեցման արգելքը:

Եվս երկու դատապարտյալների նկատմամբ կրճատվել է պայմանական պատիժ կրելու ժամկետը: Վրաստանի նախագահը պաշտոնն ստանձնելու պահից ներում շնորհելու իրավունքից օգտվել է երկրորդ անգամ: Ամանորի՝ 2019 թվականի նախօրեին նախագահը ներում է շնորհել երեք դատապարտյալների՝ բոլորը՝ կանայք:



Նման նյութեր