Վորոնեժի մոտակայքում երկու փոքրիկի մահվան գործով դատապարտվել է մայրը, որը ՀՀ քաղաքացի է. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Վորոնեժի մոտակայքում երկու փոքրիկի մահվան գործով դատապարտվել է մայրը, որը ՀՀ քաղաքացի է. armeniasputnik.am

Դուստրերը մահացել են մոր անզգուշության պատճառով։ Դատարանը պարզել է գործի մանրամասները։

Դատարանը Վորոնեժի մարզի բնակչուհուն պայմանական ազատազրկման է դատապարտել երեք և երկու տարեկան դուստրերի մահվան պատճառ դառնալու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի Քննչական վարչությանը։

Երեխաների դիակները հայտնաբերել են նոյեմբերի 16–ին «Պոդվորիե» ԲԲԸ–ի ֆերմայի բնակելի տարածքում։ Քննության վարկածով` 2018 թվականի նոյեմբերի 16–ին 27–ամյա կինը, որն ամուսնու հետ Հայաստանից տեղափոխվել է Վորոնեժի մարզ ու բնակվել ֆերմայում, տնից գնացել է ու մենակ թողել երեխաներին։ Այդ սենյակում վառարան է եղել, որի կրակից այրվել է սպիտակեղենը։ Աղջիկները մահացել են շմոլ գազից թունավորվելու հետևանքով։

Մոր հանդեպ քրեական գործ է հարուցվել անզգուշությամբ երկու անձանց մահ պատճառելու հոդվածով։

«Դատարանը որոշել է մեկ տարվա պայմանական ազատազրկման դատապարտել կնոջը` վեց ամիս փորձաշրջանով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մարզի դատախազության տվյալներով` բնակելի տարածքում ինքնաշեն վառարան է դրված եղել։

Աղջիկների ծնողները Հայաստանի քաղաքացիներ են։ Նրանք 2018 թվականի ապրիլին են Ռուսաստան մեկնել ու միգրացիոն հաշվառման կանգնել։

armeniasputnik.am