Նստակյաց կյանքը և տեսախաղերով տարվելը տարեկան 5 մլն մարդ են սպանում․ ԱՀԿ
Advertisement 1000 x 90

Նստակյաց կյանքը և տեսախաղերով տարվելը տարեկան 5 մլն մարդ են սպանում․ ԱՀԿ

Նստակյաց կյանքը և մանուկ հասակում տեսախաղերով տարվելը յուրաքանչյուրը տարեկան 5 մլն մարդու մահվան են հանգեցնում։ Այսպիսի եզրահանգման են եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները՝ ուսումնասիրելով երեխաների առողջության վրա այն ժամանակի ազդեցությունը, որը նրանք անցկացնում են համակարգիչների էկրանների մոտ կամ սմարթֆոնները ձեռքներին։

ԱՀԿ-ի տվյալներով, մեծահասակների 23 տոկոսը և դեռահասների մոտ 80 տոկոսը այսօրվա դրությամբ ոչ բավարար ֆիզիկական ակտիվություն ունեն։ Քիչ շարժվելու սովորությունը մարդկանց մեջ արմատավորվում է մինչև 5 տարեկանը, սակայն հենց այդ տարիքում է դրա դեմ պետք պայքարել։ Առաջին հերթին, մասնագետների կարծիքով, չի կարելի թույլ տալ երեխաներին երկար նստել համակարգիչների, հեռուստացույցների և գաջեթների առջև։ Որքան քիչ ժամանակ նրանք անցկացնեն նստած, այնքան ցածր կլինի նրանց մոտ հետագայում վտանգավոր հիվանդությունների զարգացման վտանգը։

Ընդ որում, ժամանակը, որը երեխան տրամադրում է ընթերցանությանը, երգեցողությանը և սեղանի խաղերին, կրճատել պետք չէ, քանի որ նման զբաղմունքները բարենպաստ ազդեցություն ունեն մտավոր զարգացման վրա։

med.news.am