Առաջին ալիքով հեռարձակվող ռուսական «Մանկական ձայնը» շոուի կիսաեզրափակիչ փուլում ելույթ ունեցավ Միշա Գրիգորյանը։ Նա այս անգամ կատարեց Մաքսիմ Ֆադեևի և Նարգիզի «Вдвоем» ստեղծագործությունը։ Նշենք, որ նա Վալերի Մելաձեի թիմից է։ Միշայի օգտին քվեարկել է հեռուստադիտողների 39, 6%-ը։ Ընդհամենը մեկ 1% չբավարարեց, որպեսզի նա հայտնվեր եզրափակչում։
Միշան իր խոսքում ասաց, որ բոլորին հրավիրում է իր քաղաք՝ Ստեփանակերտ, եւ նրանց հետ միասին կհամտեսի ժենգյալով հաց։