Ինդիանապոլիսում Դոնալդ Թրամփի վրա բջջային հեռախոս են նետել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ինդիանապոլիսում Դոնալդ Թրամփի վրա բջջային հեռախոս են նետել

Ինդիանայում տղամարդն իր բջջային հեռախոսը նետել է ԱՄՆ նախագահի վրա, երբ երկրի ղեկավարը բարձրացել է բեմ՝  Ազգային հրաձգային ասոցիացիայի առաջ ելույթ ունենալու համար, հաղորդում է Fox News-ը:

Իրավապահ մարմինները հաղորդել են, որ նախագահի վրա հեռախոս նետած տղամարդը Ուիլյամ Ռոուզն է: Աղբյուրը հավելել է, որ դեպքի ժամանակ Ռոուզը հարբած է եղել:

Գաղտնի ծառայությունից հեռուստաալիքի ստացած հաղորդագրությունում  նշվում է.

«Այսօր մոտավորապես 12:30-ին նախագահ Դոնալդ Թրամփը Ինդիանոպոլիսում միջոցառման էր: Երբ նախագահը բարձրացել է բեմ, մինչեւ ելույթը, մարդականց միջից բեմի հակառակ մասում բջջային հեռախոս է ընկել:  Դահլիճից մարդ է հեռացվել և հետաքննությունը շարունակվում է»:

Ուիլյամ Ռոզը համապատասխան հասատություն է տեղափոխվել հոգեկան վիճակի ստուգման համար:

news.am



Նման նյութեր