Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով
Advertisement 1000 x 90

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

Հանրապետության տարածքում ապրիլի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 28-ին, մայիսի 1-2-ը կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, ապրիլի 29-30-ը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հայաստանում քամին կլինի հարավ-արևելյան՝ 4-6 մ/վրկ և օդի ջերմաստիճանն ապրիլի 27-28-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ ապրիլի 27-ի ցերեկը, 28-ին, մայիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 29-30-ը կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: