Շրի Լանկայում 15 մարդ է զոհվել փոխհրաձգության հետևանքով
Advertisement 1000 x 90

Շրի Լանկայում 15 մարդ է զոհվել փոխհրաձգության հետևանքով

Շրի Լանկայի արևելքում մահմեդական գրոհայինների ենթադրյալ թաքստոցի պայթյունի ու դրան հաջորդած փոխհրաձգության հետևանքով 15 մարդ է զոհվել, որոնցից 6-ը երեխաներ են: Այս մասին հայտնում է BBC-ն:

Ոստիկանությունը հայտնել է, որ զոհվածներից 3-ը կին են, որոնք ենթադրաբար եղել են գրոհայինների ընտանիքիների անդամները:

Բնակիչները նշել են, որ լսել են պայթյուններ, որոնց հաջորդել է մի քանի ժամ տևողությամբ փոխհրաձգությունը:

Ընդհարումը տեղի է ունեցել Սայնտամարուտուում, գրեթե միաժամանակ ուժային կառույցները հայտնել են հարևան քաղաքում մեկ այլ գրոհի մասին, որի ընթացքում հայտնաբերել են անօդաչու թռչող սարք և պայթուցիկ նյութեր:



Նման նյութեր