ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը երկրի բարձրագույն պաշտոնի համար պայքարի մեջ պաշտոնապես մտնելուց հետո առաջին օրը 6.3 մլն դոլար է հավաքել որպես նվիրատվություն նախընտրական քարոզարշավի անցկացման համար
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, գումարը տրամադրել է մոտ 97 հազար ֆիզիկական կամ իրավաբանական անձ:
Բայդենին հավաքված միջոցների ծավալով հաջողվել է գերազանցել դեմոկրատներին, որոնք հայտարարել են ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնելու մասին: Օրինակ, Վերմոնտ նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը, իր պաշտոնական մրցավազքի մեջ մտնելու առաջին օրը, կարողացել է շուրջ 5.9 միլիոն դոլարի նվիրատվություն հավաքել, Տեխասից նախկին կոնգրեսական Բետո Օ’Ռուրկը` 6.1 միլիոն դոլար:
Մոտ 20 դեմոկրատ արդեն հայտարարել է նախագահի պաշտոնի համար առաջադրվելու մտադրության մասին:
ԱՄՆ 59-րդ նախագահական ընտրությունները կկայանան 2020 թ. նոյեմբերի 3-ին: