Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացվել է ավանդական դարձած ծաղկահավաք (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացվել է ավանդական դարձած ծաղկահավաք

ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կամավորական խմբի մասնակցությամբ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացրել են ավանդական դարձած ծաղկահավաք: Աշխատանքները շարունակվել են նաև հաջորդ օրը՝ ապրիլի 28-ին:

Այս նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին երկրորդ կյանք հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը: Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի համալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են. ցողուններն անջատվում են ծաղկաթերթերից, ցողուններից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար:

Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում:

Ծաղկահավաքին մասնակցել են հասարական, միջազգային, մասնավոր ու պետական հատվածների, աշակերտներ և ուսանողներ, դեսպաններ և պաշտոնյաներ:



Նման նյութեր