
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի կենտրոնում շարունակում է քաղաքացիների հետ մասնակցել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներին:
Վարչապետ Փաշինյանը մեծ սիրով լուսանկարվում է քաղաքացիների հետ, օգտվում հյուրասիրությունից:
«Պարոն վարչապետ, Իջևանի խոզն է»,-դիմելով խորոված ուտող վարչապետին՝ ասաց քաղաքացիներից մեկը:
«Զգացի»,-ժպիտով պատասանեց Փաշինյանը:
Տոնական միջոցառումներն ու հանրային քննարկումները շարունակվում են: