Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքում գրել է.
«Առաքելության զգացում ունեցող ու սեփական ժողովրդին հարգող (էլ չեմ ասում` սիրող) իշխանությունն ամեն կերպ, նաև սեփական օրինակով ու գործողություններով, իր կողմից քարոզվող աժեքներով ու ճաշակով պիտի խրախուսի հանրության հավաքական այն որակները, որոնք անհատի համար ձգտումների նշաձող են, կատարելատիպ են, առաջադեմ են, ընդօրինակելի են, որոնց խրախուսումն ու տարածումը ուժեղացնում է հանրության դիմադրողականությունը, բարձրացնում նրան մշակութապես, օգնում ձերբազատվել հավաքական բնավորությանն ու ազգային հոգեկերտվածքին բնորոշ արատավոր գծերից:
Իշխանության կողմից հասարակության կամ առանձին վերցրած մարդու ստորին բնազդներին ու որակներին ապավինելը սրբապղծություն է, սրիկայություն, ճիշտ ինչպես այն ծնողը, որն իր իսկ զավակի հաշմանդությունը շահարկելով, սեփական ստամոքսի հարցն է լուծում»: