Ինչ եք տեսնում լուսանկարում․ թեստ, որը կօգնի հասկանալ՝ ինչպես եք ընկալում իրականությունը
Advertisement 1000 x 90

Ինչ եք տեսնում լուսանկարում․ թեստ, որը կօգնի հասկանալ՝ ինչպես եք ընկալում իրականությունը

Մեքենա։ Սովոր եք վերլուծել ցանկացած քայլ՝ ուշադրությունից դուրս չթողնելով ոչ մի դետալ։ Մարդկանց հետ ծանոթանալիս նրանց մանրամասն «ուսումնասիրում եք»։ Երբեք հապճեպ եզրակացություններ չեք անում, փորձում եք միշտ հետևել կանոններին։

Ուշադրությունը սևեռելով դետալների վրա՝ հաճախ բաց եք թողնում իսկապես կարևոր հանգամանքներ։ Առանձնանում եք նվիրվածությամբ, բարությամբ, բայց միայն նրանց շրջապատում, ում վստահում եք։

Մարդ՝ խոշորացույցը ձեռքին։ Հազվադեպ իրավիճակ, երբ տրամաբանական մտածողությունն իդեալականորեն համադրվում է պատկերացման հետ։ Արագ ընկալում եք ցանկացած խնդրի էությունը, կարողանում արագ սովորել։ Ձեր կարողություններն իսկապես հազվագյուտ են։ Գնահատեք և բազմապատկեք ձեր տաղանդը։

«A» տառ։ Երազելը լավ է, երբեմն՝ օգտակար, բայց ձեր դեպքում նաև վնասում է։ Նկարում եք սեփական աշխարհը, դրանում հեռանում իրականությունից՝ գերադասելով շատ բան չտեսնել։ Ուշադրությունը կենտրոնացնում եք միայն հաճելի պահերի վրա, բացասականը հաճախ աննկատ է մնում։ Շատ ժամանակ եք անցկացնում ձեզնով հիանալով՝ չնկատելով, որ հարազատներին օգնություն, ջերմություն, հոգատարություն է հարկավոր։ Աշխարհին նայեք առանց վարդագույն ակնոցի։

Տարբեր գույների ֆիգուրներ։ Ըմբոստ, միայնակ մարդ, ում օտար են բոլորի կողմից ընդունված կանոնները։ Քայլում եք սեփական ճանապարհով՝ անկախ քննադատությունից։ Հույս եք դնում միայն սեփական ուժերի վրա, երբեք չեք դժգոհում։

Այն, ինչ տեսնում եք լուսանկարում, ձեզ բնութագրում է՝ որպես նպատակասլաց, ուժեղ անձ, բայց մարդկանց ցնցելու ցանկությունը խանգարում է շփմանը և վանում մարդկանց։ Ավելի պարզ վերաբերվեք ամեն բանի, հաճախ ժպտացեք։

Աղբյուրը՝ Blacklogic

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը