Թաթարստանի մայրաքաղաք Կազանում մայրը որոշել է չթույլատրված վայրով մանկասայլակով անցնել 10-գծանի մայրուղին և վթարի է ենթարկվել: Ականատեսներին հաջողվել է նկարահանել, թե ինչպես է կինը վազում մեքենաների արանքներով: Առաջին 2 մեքենաները նրան զիջում են, սակայն երրորդը չի նկատում և հարվածում է: Երեխան դուրս է թռչում սայլակից ու հարվածում ասֆալտին, մայրը հարված է ստանում, բայց վնասվածքներից հրաշքով խուսափում է:
Երեխան, բարեբախտաբար, ևս լուրջ վնասվածքներ չի ստացել: