Գիտնականները հաշվարկել են՝ որքան արևադարձային անտառ է ոչնչացվել 2018 թվականին, գրում է BBC-ն: Մոլորակը զրկվել է շուրջ 12 միլիոն հա անտառից, ինչը հավասարազոր է մեկ րոպեում 3 ֆուտբոլային դաշտի ոչնչացմանը: Հատկաշնական է, որ պատկերն ավելի տխուր է եղել 2016-ին և 2017-ին: Հատկապես մտահոգիչ է կուսական անտառների ոչնչացումը: 2018-ին կուսական անտառների մակերևույթը կրճատվել է Բելգիայի տարածքի չափով:
Ամենազանգվածային անտառահատումները կատարվում են Բրազիլիայում, անցած տարում՝ 1 200 000 հա: Երկրորդ տեղում Կոնգոն է, երրորդում՝ Ինդոնեզիան:
Մադագասկարը կորցրել է ամենաշատ քանակության կուսական անտառ՝ 2%-ի չափով: Անտառահատման տեմպերը ավելացել են նաև Գանայում և Կոդ Դ Իվուարում: Սա կապված է ոսկու զանգվածային արդյունահանմամբ և կակաոյի արդյունաբերական արտադրությամբ:
Մինչդեռ անտառները վերականգնվում են շատ դանդաղ: Վերջին տարիներին բուսածածկույթի կորուստը փորձում են վերականգնել Հնդկաստանն ու Չինաստանը, որոնք հանդիսանում են ջերմոցային գազերի անենամեծ արտազատողն աշխարհում, 2000 թվականից ի վեր կանաչապատել են 5 միլիոն քառակուսի կմ տարածք: