Իսպանիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել են սոցիալիստները
Advertisement 1000 x 90

Իսպանիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել են սոցիալիստները

Իսպանիայի սոցիալիստական աշխատանքային կուսակցությունը (ԻՍԱԿ)՝ Պեդրո Սանչեսի գլխավորությամբ, հաղթանակ է տարել ապրիլի 28-ին երկրում անցկացված վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում և կփորձի կառավարություն կազմել:

Քվեաթերթիկների 99,9 տոկոսի արդյունքների ամփոփումից հետո սոցիալիստներն 123 մանդատ են ստանում 350 տեղանոց Պատգամավորների կոնգրեսում: Դա ԻՍԱԿ-ի հաջողությունն է. խորհրդարանի նախորդ կազմում այն ուներ միայն 85 տեղ:
Երկրորդ տեղում աջ Ժողովրդական կուսակցությունն է՝ 66 մանդատով, երրորդում՝ կենտրոնամետ «Քաղաքացիներ» կուսակցությունը ՝57 մանդատով:

Unidas Podemos ձախ կոալիցիան կարողացել է 42 տեղ ստանալ ստորին պալատում: Առաջին անգամ Պատգամավորների կոնգրես է անցել VOX ծայրահեղ աջ կուսակցությունը, ոը կունենա 24 պատգամավոր:

Մնացած տեղերը բաշխվել են ազգայնական կուսակցությունների միջև, որոնք ներկայացնում են տարբեր ինքնավար հանրակցություններ: Մասնավորապես, «Կատալոնիայի ձախ հանրապետականները» 15 մանդատ են ստացել ընտրություններում, աջ «Միասին հանուն Կատալոնիայի» կազմակերպությունը՝ յոթ: Այս կուսակցությունները հանդես են գալիս Իսպանիայից ինքնավար հանրակցության անկախության օգտին:

ԻՍԱԿ-ի առաջնորդ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել այն քաղաքական ուժերի հետ, որոնք գործում են Սահմանադրության շրջանակում:



Նման նյութեր