Հազարից ավելի փորձագետներ Մակրոնին հորդորել են հրաժարվել Նոտր Դամի հապճեպ վերականգնումից
Advertisement 1000 x 90

Հազարից ավելի փորձագետներ Մակրոնին հորդորել են հրաժարվել Նոտր Դամի հապճեպ վերականգնումից

Վերականգնման բնագավառի հազարից ավելի ճարտարապետներ, պրոֆեսորներ և փորձագետներ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հորդորել են «զգուշություն հանդես բերել» հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգման հարցում: Այդ մասին գրել է Figaro հրատարակությունը: Ֆրանսիական թերթը հանրապետության նախագահին հասցեագրված նամակը հրապարակել է այն մասին նրա հայտարարությունից հետո, թե տաճարը կվերականգնվի հինգ տարում:

Նամակի տակ ստորագրել է 1170 փորձագետ: Նման արագ վերակառուցման վերաբերյալ նախագահի խոսքը «զարմանք և խորն անհանգստություն են առաջացրել ամբողջ աշխարհում պատմական ժառանգության պահպանման մասնագետների շրջանում», նշում է թերթը:

«Մենք գիտենք, որ քաղաքական օրացույցը հարկադրում է գործելու արագ, մենք գիտենք, թե ինչպես է կրակի ճարակ դարձած Նոտր Դամի տեսքն ազդում Ֆրանսիայի կերպարանքի վրա: Այդուամենայնիվ, մոտ ապագայում Նոտր Դամի ճակատագրի կարևորությունը մեզ բոլորիս պարտավորեցնում է փակելու աչքերը ինչ-ինչ ժամկետների վրա: Այդ աշխատանքների կարևորությունը շատ ավելի վեր է ամեն տեսակ քաղաքական մանդատներից, և ապագա սերունդները մեզ կդատեն հենց այդ աշխատանքների արդյունքներով»,- ասված է նախագահին հղված նամակում: Վերականգնման բնագավառի մասնագետներն իշխանություններին հորդորում են չշտապել տաճարի վերականգնման աշխատանքներն սկսելու հարցում և բավականաչափ ժամանակ տրամադրել արատորոշմանն ու փորձագիտական գնահատմանը:



Նման նյութեր