Ինդոնեզիայի նախագահը որոշել է մայրաքաղաքը տեղափոխել Ճավա կղզուց
Advertisement 1000 x 90

Ինդոնեզիայի նախագահը որոշել է մայրաքաղաքը տեղափոխել Ճավա կղզուց

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտնել է հանրապետության մայրաքաղաքը Ջակարտայից մեկ այլ քաղաք տեղափոխելու մտադրության մասին: Ինչպես հայտնել է «Կոմպաս» նորությունների պորտալը, այդ մասին պետության ղեկավարը հայտարարել Է ապրիլի 29-ին՝ ելույթ ունենալով կառավարության խորհրդակցության ժամանակ:

«Ջակարտան, հավանաբար, չի կարողանա միաժամանակ գլուխ հանել երկու կարևորագույն խնդրից՝ լինել ֆինանսական ու քաղաքական կենտրոն»,- ասել է պետության ղեկավարը: Նա նշել է, որ «համենայն դեպս, երեք պետություն դա արդեն արել են»: «Կարծում եմ՝ մենք նույնպես գլուխ կհանենք այդ խնդրից, ինչն, իհարկե, մանրակրկիտ նախապատրաստություն է պահանջում»,- հավելել է Վիդոդոն:

Նրա խոսքով՝ «անհրաժեշտ է ճիշտ ընտրել նոր մայրաքաղաքի վայրը, նախապատրաստել անհրաժեշտ ենթակառուցվածքն ու այլ բաներ»: Ըստ պորտալի տվյալների, կառավարությունն արդեն ընտրել է երեք վայր, ուր կարող է տեղափոխվել մայրաքաղաքը: Մասնավորապես, դա Կենտրոնական Կալիմանտանի նահանգի Պալանկարայա քաղաքն է, Հարավային Կալամանտանի նահանգի Թանահ Բումբու օկրուգը, ինչպես նաև Արևելյան Կալիմանտանի նահանգի Փենաջամի շրջանը: Ինչպես հայտնել է Ինդոնեզիայի ազգային զարգացման պլանավորման նախարար Բամբանգա Բրոջոնեգորոն, մայրաքաղաքի տեղափոխման գործընթացը կարող է տևել մինչև տասը տարի: Ինդոնեզիայի ներկայիս մայրաքաղաքը՝ Ջակարտա քաղաքը, լուրջ խնդիրներ ունի՝ կապված քաղաքային ենթակառուցվածքի անբավարար զարգացման հետ: Uber ընկերության հետազոտության համաձայն, Ինդոնեզիայի մայրաքաղաքում առաջացող խցանումներում ամտոմեքենավարները տարեկան անցկացնում են 22 օր, ինչն ամենաբարձր ցուցանիշն Է Ասիայում: Բացի այդ, Inrix ընկերության զեկույցի համաձայն, Ջակարտան 12-րդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհի առավել ծանրաբեռնված մեգապոլիսների վարկանիշում: Ջակարտան ունի հատուկ վարչական օկրուգի կարգավիճակ և երկրի առավել խիտ բնակեցված մեգապոլիսն է, որը գտնվում է Ճավա կղզու հյուսիսարևմտյան ափին: Վիդոդոն Ջակարտայի նահանգապետի պաշտոնն զբաղեցրել Է 2012-ից մինչև 2014 թվականը՝ ընդհուպ մինչև երկրի նախագահ ընտրվելը: Ապրիլի 17-ին Ինդոնեզիայում անցկացվել են համընդհանուր ընտրություններ: Մինչ այժմ հաշվել են քվեաթերթիկների մոտավորապես 50 տոկոսը, պետության գործող նախագահը վստահորեն առաջատարի դիրքում է՝ իր միակ մրցակցից առաջ անցնելով առնվազն 10 տոկոսով: Փորձագետների կարծիքով՝ մայրաքաղաքը տեղափոխելու մասին որոշումը կընդունվի արդեն երկրորդ ժամկետով Վիդոդոյի պաշտոնակալման արարողությունից հետո, որը պլանավորված է հոկտեմբերին:



Նման նյութեր