
Վենեսուելայի ղեկավարությունը որոշում է ընդունել երկրում նվազագույն աշխատավարձի չափը 18 հազարից բարձրացնել մինչև 40 հազար բոլիվար: Այդ մասին հայտնել է El Nacional թերթը:
Պաշտոնական փոխարժեքով այդ գումարը չի գերազանցում 8 դոլարը: Առանձին կաjեգորիաների աշխատողների համար նաև լրավճար է նախատեսված 25 հազար բոլիվարի չափով, ինչը կազմում է մոտավորապես 4 դոլար: Ընդդիմությունն ավելի վաղ հայտարարել է, որ Վենեսուելայում նվազագույն աշխատավարձ է ստանում մի քանի միլիոն մարդ, այդ թվում՝ ոստիկանները, ուսուցիչները և առողջապահության ոլորտի աշխատողները: Նրա տվյալներով՝ մինչև վերջին բարձրացումը այն ավելի քան 14 անգամ ցածր էր, քան Հաիթիում՝ Արևմտյան կիսագնդի ամենաաղքատ երկրում: