Բրիտանուհի Հեյլի Քարրատերսը ծնկների վրա հասել է Լոնդոնյան մարաթոնի վերջնագծին, սակայն հաջորդ օրը գնացել է աշխատանքի: Տեսագրությունը հրապարակված է The Telegraph հրատարակության Twitter-օգտահաշվում:
42-կիլոմետրանոց մրցատարածության վերջին մետրերին Քարրատերսը ծնկի է իջել և չի կարողացել կանգնել: Մինչև վերջնագիծ մարզուհին ստիպված է եղել սողալ, ինչի հետևանքով վնասել է ծնկները: Twitter-ում նա հրապարակել է վիրակապված ոտքերի լուսանկարը՝ «Այժմ ես գիտեմ, թե ինչպես չպետք է վազել մարաթոնները» ստորագրությամբ: Չնայած դրան, հաջորդ օրը Քարրատերսը վերադարձել է Բիրմինհամի հիվանդանոց, որտեղ ռենտգենոլոգ է աշխատում: Աղջիկը կարողացել է մարաթոնի մրցատարածությունը հաղթահարել 2 ժամ, 34 րոպե և 3 վայրկյանում: Նա վազքով է զբաղվում 2016 թվականից:
NHS radiographer Hayley Carruthers stumbles into nation’s hearts as one of London marathon elite | @horton_official https://t.co/MiFoHB3zdo pic.twitter.com/S0EaNd4kQ2
— The Telegraph (@Telegraph) April 29, 2019