
55 տարեկան հիվանդը «Էրեբունի» ԲԿ ալերգոլոգիական ծառայություն է ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում՝ ցավազրկող դեղամիջոցից առաջացած ալերգիայով: Ախտորոշվել է Լայելի համախտանիշ, երբ շերտազատվում է մաշկի և բերանի լորձաթաղանթը, ցանավորում է մաշկը, առաջանում են բազմաթիվ բշտիկներ:
Ըստ վիճակագրության, նման դեպքերի 30 տոկոսն ավարտվում է մահվան ելքով: Հոսպիտալացումից հետո ալերգոլոգիան ծառայության ղեկավար Քրիստինա Ջամալյանը մեկ ամիս պայքարել է հիվանդ կնոջ կյանքի համար: Տեղին և ժամանակին մատուցված բուժօգնության արդյունքում ալերգիայի այս տեսակը նահանջել է, հիվանդն ապաքինված դուրս է գրվել բժշկական կենտրոնից: