Նոր մանրամասներ՝ գործարար Դերժավայի Արկադիին ու նրա թիկնապահներին «ասֆալտին փռելու» օպերացիայից. հայտնաբերվել են «Մակարով» և «Վիկինգ» տիպի ատրճանակներ. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Նոր մանրամասներ՝ գործարար Դերժավայի Արկադիին ու նրա թիկնապահներին «ասֆալտին փռելու» օպերացիայից. հայտնաբերվել են «Մակարով» և «Վիկինգ» տիպի ատրճանակներ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի և վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը, ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրել է «Պատից կախված հրացանը մի օր կրակելու է» անունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները Երևան քաղաքի Իսակովի պողոտա 29/1 հասցեի մոտ «ասֆալտին են փռել» Toyota մակնիշի 05 ՍՏ 500 համարանիշի և Mercedes մակնիշի 05 AՏ 500 համարանիշի ավտոեմեքենաների վարորդներին ու ուղևորներին։ Նրանք են՝ Երևանի բնակիչներ՝ 49-ամյա Արսեն Սաֆարյանը, 34-ամյա Դավիթ Արզումանյանը, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ՝ 35-ամյա Հակոբ Գևորգյանը և Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Արկադի Համբարձումյանը։ ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանց մոտ հայտնաբերվել է 1 հատ «Մակարով» և 2 հատ «Վիկինգ» տիպի ատրճանակ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Ա. Համբարձումյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ժողովրդին հայտնի «Դերժավայի Արկադին» է, ավտոմեքենանաներն էլ պատկակնում են նրան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com