Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.
«Մի հետաքրքիր օրինաչափություն եմ նկատել:
Այն երիտասարդները ովքեր ամերիկյան կամ եվրոպական կրթություն ունեն մեծամասամբ դեմ են համահարթ հարկմանը: Սա էր պատկերը նաև երեկ ԱԺ-ում: Այս մարդիկ, այսինքն մենք, նաև արդար սոցիալական կառուցվածքի և կիսվելու եւ արդար համակեցության կողմնակից ենք: Մենք նաև լավ եկամուտ վաստակելու խնդիր չունենք:
Իսկ ակտիվորեն համահարթ քարոզողների ինձ հայտնի գերակշիռ մասը հայկական համալսարաններից այն կողմ բան չեն տեսել: Այս մարդիկ նաև քարոզում են էգոիզմ ու եսակենտրոն հասարակություն` ամեն մեկը իր գլխի տերը:
Այս մարդկանցից մի տեսանելի հատված հիմա ՔՊ-ում են:
Ու նրանցից նաև մի նշանակալի մասը հեղափոխությունից առաջ կամ գործ չունեին կամ էլ ցածր եկամուտներով գոյատևում էին:
Տեսնես ինչից ա էս ամենը: Մտածում եմ նկատածս ոչ օբյեկտիվ օրինաչափությունը քաղաքական օրակարգի մաս կարելի է դարձնել ու հաջորդ իշխանափոխությանը հաշվի առնել:
հ.գ.
չտես մարդը հանրային պատասխանատվություն ստանձնելու բան չի էլի»: