ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում ուսանողական ավանում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով երկու անձ մահացել է, չորսը՝ տուժել: Այս մասին հաղորդում է տեղական WSOC հեռուստաալիքը:
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից երեքը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Մյուս տուժածի կյանքին վտանգ չի սպառնում:
Իրավապահ մարմինները շատ արագ տեղում կարողացել են զինաթափել կասկածյալին: Հաղորդվում է, որ նա մինչ այդ ոստիկանության ուշադրության կենտրոնում չի եղել: