«Տղամարդ, ում հետ պետք չէ ամուսնանալ»։ Այս գիրքը հրատարակվել է 1930թ.։ Ժնևում հրատարակված այս գրքում հավաքված են խորհուրդներ կանանց համար։
- Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով համոզված է, որ այն ամենը, ինչ նա անում է, պարզապես հրաշալի է։
- Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով չի կարող հայելու կողքով անցնել՝ առանց իրենով հիանալու։
- Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով ամեն շաբաթ կամ առավել հաճախ փոխում է սիրելիին։
- Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով թուլություն ունի թղթախաղի և ալկոհոլի նկատմամբ։
- Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով եղունգները կրծելու կամ միշտ կեղտոտ եղունգներ ունենալու սովորություն ունի։
- Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով ծանր հիվանդ է, քանի որ տունը, որ պետք է հիմնեն երիտասարդ ամուսինները, առողջարան չէ, այլ վայր, ուր պետք է ծնվի նոր, առողջ սերունդ։
- Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով հայտնի է՝ որպես ոչ խելացի անձ։
- Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով հոգևոր արժեքներ չունի, օրինակ՝ ստախոս է։
- Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով նպատակ չունի գումար վաստակել՝ կնոջ, հետագայում՝ նաև իրենց սերունդների արժանապատիվ կյանքի համար։
- Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով ագահ է, կնոջը նվերներ անելու, նրան թատրոն և հանգստի տանելու նպատակ չունի։
- Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով չի ցանկանում իմանալ, որ կինը պետք է ուրախ և երջանիկ լինի. նրա տրամադրությունն ու առողջությունը ընտանեկան կյանքի բարեկեցության հիմքն է։
- Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով անհավասարակշիռ բնավորություն ունի։
- Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով չի կարող 5 րոպե հանգիստ նստել իր տեղում։
- Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով շան հաչոց կամ կոտրվող ապակու ձայն հիշեցող ձայն ունի, քանի որ այս ձայնը խոսում է կոնֆլիկտների հակվածության և անհամբերության մասին։
- Շատ զգույշ եղեք այն տղամարդկանց հետ, ովքեր տան միակ տղան են։
- Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով ձեզնից մեծ է 12 տարուց ավելի, կամ դուք եք նրանից մեծ 12 տարով։
- Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով հայտնի է, հզոր՝ նկարիչներ, գիտնականներ, երաժիշտներ, բժիշկներ։ Մեծամասամբ սրանք նյարդային, ամբողջությամբ իրենց գործի մեջ խորացած մարդիկ են։
- Պետք չէ ամուսնանալ դոնժուանների հետ։ «Գայլը փոխում է մորթին, բայց չի կորցնում իր կամակորություններն ու սովորությունները»։ Այսպիսի տղամարդը չի կարող առողջ ընտանիք կազմել։
- Վտանգավոր են հասարակաց տներ այցելող տղամարդիկ, քանի որ նրանք տիրացել են հիվանդ մարմնի և հոգու։ Ամուսնանալով՝ նա հավատացած է, որ առողջ է, բայց բազմաթիվ հիվանդություններ ունի, որոնք կարող են վնասել ձեզ և ձեր ընտանիքին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը