Օլիգարխների քաղաքականությամբ չզբաղվելու հարցը լինելու է մեր օրակարգում և պարբերաբար շարունակելու ենք այս թեման ուշադրության կենտրոնում պահել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը:
Հիշեցնենք, որ օրերս ՔՈ-ն դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, պահանջելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսել՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը, ինչպես նաեւ քրեական գործ հարուցել։
«Փաստինֆո»-ի այն հարցին, թե ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել, եթե Ծառուկյանը մանդատից չզրկվի, ՔՈ խոսնակը պատասխանեց. «Խնդրի չլուծման դեպքում մենք եզրակացություններ կանենք և կառավարող ուժին մեր համոզմունքին բերելուն ուղղված քայլեր կսկսենք»:
Նահապետյանը նշեց, որ օլիգարխներին քաղաքականությունից հեռացնելու համար իրենց հարազատ են բոլոր գործիքակազմերը՝ բողոքի ակցիաներ, բլոկադաներ եւ թե իրավական ուղին:
«Մեր քաղաքական գործունեության պատմությունը ցույց է տվել, որ չկա քաղաքացիների իրավունքների իրացման այնպիսի գործիք, որը մեզ հոգեհարազատ չէ, բացի հացադուլից»,-ասաց ՔՈ խոսնակը:
Ամբողջությամբ՝ pastinfo.am