Ինչու է ցավում կուրծքը․ ամենատարածված պատճառները
Advertisement 1000 x 90

Ինչու է ցավում կուրծքը․ ամենատարածված պատճառները

Կանանց մեծ մասը պարբերաբար ցավեր է ունենում կրծքերում։ Շատ հաճախ նման ցավերը վախեցնում են կանանց, վերջինները ցավեր զգալիս հաճախ մտածում են, որ պատճառը կարող է կրծքագեղձի քաղցկեղը լինել։

Սակայն ոչ միշտ է, որ կրծքագեղձի քաղցկեղն ուղեկցվում է ցավով և կրծքի ցավերը ոչ միշտ է, որ քաղցկեղի հետևանք են։

Ահա թե ինչի հետևանքով կարող են ցավել կրծքերը։

Հորմոնալ խախտումներ

Նման դեպքերում հաճախ կրծքագեղձում ցավեր են առաջանում։

Դեղամիջոցներ

Որոշ դեղամիջոցների ընդունումը կարող է նպաստել կրծքերում ցավի զգացողության առաջացմանը։ Խոսքը հորմոնային դեղերի, հակադեպրեսանտների, ինչպես նաև սրտի դեղերին է վերաբերվում։

Կիստա

Կրծքագեղձի կիստան ևս ցավերի պատճաառ կարող է դառնալ։ Այն բարորակ է լինում, դիսկոմֆորտ չի առաջացնում, սակայն երբ մեծանում է, սեղմում է ու ցավ առաջացնում։ Հաճախ կիստան ուղեկցվում է նաև կրծքում ծանրության զգացողությամբ, այրոցով, ներսից կոշտուկի առաջացմամբ, թևատակերի լիմֆատիկ հանգույցների մեծացմամբ, դաշտանային ցիկլի խանգարմամբ։

Վիրահատություններ

Կուրծքը կարող է ցավել նախկինում տարած վնասվածքների, վիրահատությունների արդյունքում։

Մկանային լարվածություն

Ֆիզիկական տարբեր վարժություններ անելուց հետո հնարավոր են ցավեր կրծքերում։

Կրծքի չափ

Մեծ չափի կրծքերը կարող են հաճախակի ցավերի պատճառ լինել։ Կուրծքը ծանրաբեռնում է մեջքը, կախվում, և ցավեր են առաջանում։ Այս դեպքում կօգնի ճիշտ ընտրված կրծկալը։

Մյուս օրգանների հիվանդություններ

Կրծքերում ցավի պատճառը հաճախ այլ օրգանների հիվանդություններն են լինում՝ օստեխոնդրոզ, սրտի հիվանդություններ, աղեստամոքսային տրակտի հիվանդություններ, շնչառական համակարգի հիվանդություններ։

Սխալ ներքնազգեստ

Սխալ ընտրված կրծկալը կարող է կրծքի ցավեր առաջացնել։ Չի կարելի ընտրել չափազանց փոքր կամ շատ մեծ կրծկալ, միշտ ընտրեք այնպիսին, որը համապատասխանում է ձեր կրծքին։

Այնուամենայնիվ, կրծքերում ցավի առաջանալու պարագայում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի՝ պարզելու պատճառն ու վտանգավոր հիվանդությունները մասնագետի օգնությամբ բացառելու համար։

bujinfo.am