Ադրբեջանը դադարեցրել է ավանակների ներկրումը
Advertisement 1000 x 90

Ադրբեջանը դադարեցրել է ավանակների ներկրումը

Modern.az-ը գրում է, որ Պետական վիճակագրական կոմիտեի հասարակայնության հետ կապերի և ինֆորմացիայի բաժնի ղեկավար Ռաֆայել Սուլեյմանովը հայտնել է, որ ներկայումս հանրապետությունում կա 28 040 ավանակ: 2015 թ. դրանց թիվը կազմել է 39 992, 2016-ին՝ 35 816, 2017-ին՝ 34 068, 2018-ին՝ 30 854:

Համաձայն պետական վիճակագրության, ավանակների գլխաքանակը վերջին 5 տարիներին պակասել է 11 952-ով: Սուլեյմանովը նաև նկատել է, որ 2015-2018 թ.թ. Ադրբեջան ավանակներ չեն ներկրվել:

1news.az

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը