
Ռուս ուղղափառ եկեղեցին անակնկալ է մատուցել երգիծանքի և հումորի աստղեր Եվգենի Պետրոսյանին և Ելենա Ստեպանենկոյին, հրաժարվելով չեղյալ հայտարարել նրանց պսակը:
Երեց Անդրեյ Դորոխինի խոսքով, եկեղեցին պսակը չեղյալ հայտարարելու Եվգենի Պետրոսյանի դիմումը մերժել է, քանի որ այդ հարցով դիմել էր ընտանիքի փլուզման համար մեղավոր կողմը:
«Անկախ ամեն ինչից՝ Պետրոսյանն ու Ստեպանենկոն այր ու կին են Աստծո առաջ: Չնայած, որ նրանք ամուսնալուծված են դատարանի վճռով, եկեղեցով կնքված ամուսնությունը մնացել է»,-ասել է երեց Անդրեյ Դորոխինը: