Կասիլյաս․ Մեծ վախ ապրեցի, բայց հիմա ամեն ինչ կարգավորվում է
Advertisement 1000 x 90

Կասիլյաս․ Մեծ վախ ապրեցի, բայց հիմա ամեն ինչ կարգավորվում է

Պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը սրտի վիրահատությունից հետո Թվիթերում արած գրառումով պատմել է իր վիճակի մասին և շնորհակալություն հայտնել մաղթանքների համար։

«Ամեն ինչ վերահսկողության տակ է։ Մեծ վախ ապրեցի, բայց հիմա ամեն ինչ կարգավորվում է։ Շնորհակալություն բոլորին հաղորդագրությունների և սիրո համար»,- գրել է Կասիլյասը հիվանդանոցից՝ հրապարակելով նաև լուսանկար։

Հիշեցնենք, որ 37-ամյա Իկեր Կասիլյասը մայիսի 1-ի առավոտյան տեղի ունեցած «Պորտուի» մարզման ժամանակ սրտի կաթված է ստացել և վիրահատվել է (սրտի աջ պսակային զարկերակի ստենտավորում) Պորտուի հիվանդանոցներից մեկում։ Ամենայն հավանականությամբ, նա կավարտի կարիերան։ Կասիլյասը դեռ մեկ տարվա պայմանագիր ունի «Պորտուի» հետ։

sport.news.am