Հռոմի պապը սուրբ Սիլվեստեր պապի ասպետական շքանշան է տվել Սվետլանա Կասյանին
Advertisement 1000 x 90

Հռոմի պապը սուրբ Սիլվեստեր պապի ասպետական շքանշան է տվել Սվետլանա Կասյանին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Սիլվեստեր պապի ասպետական շքանշան է տվել հայազգի օպերային երգչուհի Սվետլանա Կասյանին: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել կիրակի օրը:

Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, հայազգի երգչուհին առաջին կինն է, ով արժանանում է այդ պատվին:

Իր այս քայլով պապը շնորհակալություն է հայտնել Կասյանին խաղաղապահական գործունեության և Ռուսաստանում հղիությունը դադարեցնելու դեմ պայքարի համար:

Հավելենք, որ սուրբ Սիլվեստեր պապի շքանշանն իր կարգով 5-րդն է Մայր Աթոռում:



Նման նյութեր