Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը մասնագիտությամբ ճարտարապետ է. պոլիտեխնիկն է ավարտել. factor.am
Advertisement 1000 x 90

Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը մասնագիտությամբ ճարտարապետ է. պոլիտեխնիկն է ավարտել. factor.am

ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանը մասնագիտությամբ ճարտարապետ է: Նա այս պաշտոնը զբաղեցնում է թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի օգոստոսից: Արամ Նիկոյանի կենսագրական տվյալները բացակայում են Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից: Factor.am-ը դեռ անցած շաբաթ գրավոր հարցում էր ուղարկել Քննչական կոմիտե՝ խնդրելով տրամադրել Արամ Նիկոյանի կենսագրական տվյալները:

«Սպասում ենք պատասխանին։ Ավելի վաղ մեկ այլ թեմայով մեզ հետ զրույցում Արամ Նիկոյանը նշել էր, որ ինքը ճարտարապետական գործունեությամբ զբաղվող կազմակերպություն ունի, որը տվել է հավատարմագրային կառավարման։ Նիկոյանի այս նշանակումը, սակայն, հետաքրքիր է նաեւ մեկ այլ տեսանկյունից․ բանն այն է, որ Արամ Նիկոյանը Երեւանի նախկին փոխքաղաքապետ, Տարոն Մարգարյանի «աջ ձեռքը» համարվող Վահե Նիկոյանի եղբայրն է։

Վերջինս, ի դեպ, մեզ հետ զրույցում հաստատեց, որ եղբայրը ավարտել է Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանը: Իսկ ինչպես է ստացվել, որ Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնին է նշանակվել նախկին փոխքաղաքապետի ճարտարապետ եղբայրը»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր