Հնդկաստանը պատրաստվում է արևադարձային ցիկլոնի, որը կարող է լինել վերջին 5 տարիների ընթացքում ամենահզորը: BBC-ի փոխանցմամբ՝ «Ֆանի» անվանումը ստացած ցիկլոնը շարժվում է երկրի արևելյան ափեր և ցամաք կհասնի առաջիկա երկու օրերի ընթացքում:
Ցիկլոնի ճանապարհին ընկած գյուղերից արդեն հազարավոր մարդիկ են տարհանվել:
Իշխանությունները փակել են Հնդկաստանի արևելյան ափերին գտնվող երկու խոշոր նավահանգիստ: Փակվել են նաև դպրոցները և համալսարանները:
Վտանգավոր գոտիներից պետք է տարհանվի շուրջ 800 հազար մարդ:
Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ ավելի քան 850 ապաստարան են կառուցել, որտեղ հնարավոր կլինի տեղավորել մոտ 1 մլն մարդու: