Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը, որը տուժել է հրդեհից, կարող է տևել հինգ տարուց ավելի, որն այդ աշխատանքների համար հատկացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այս մասին հայտնել է երկրի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը մայիսի 2-ին Le Parisien թերթում հրապարակված հարցազրույցում:
«Աշխատանքները կարող են ավարտվել ինչպես հինգ տարուց ավելի, այնպես էլ դրանից պակաս ժամկետում: Գլխավորն այն է, որ ամեն ինչ կատարվի հանգամանորեն: Բայց միանգամայն ակնհայտ է, որ հարկ կլինի այդ աշխատանքները կատարել բարձր տեմպով, որպեսզի տաճարը հնարավորինս արագ վերադարձնենք հավատացյալներին, փարիզցիներին, բոլոր ֆրանսիացիներին և զբոսաշրջիկներին»,- հայտարարել է Ռիեստերը: Նա հավաստիացրել է, որ չնայած կառավարության կողմից ներկայացված օրինագծին, որը մայիսի 10-ին կքննարկվի Ազգային ժողովի կողմից և նախատեսում է մի ամբողջ շարք նորմատիվային ակտերի վերացում, որպեսզի ավելի արագ կատարվի վերականգնումը, «ազգային սեփականության պաշտպանության ոչ մի դրույթ չի խախտվի»: «Ես դրա երաշխավոր եմ հանդես գալիս»,- ընդգծել է մշակույթի նախարարը: «Կկազմվի պատմաբանների, տեխնիկների, գիտնականների մի ամբողջ ընկերություն, որպեսզի վերականգնումը դառնա լավագույնը բոլոր հնարավորներից»,- ասել է Ռիեստերը: